Համաներումով ազատված երիտասարդը առեւանգել է ուսանողի մեքենան ու վթարի ենթարկվել. վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրագածոտնի մարզում այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել. ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում՝ գյուղի դպրոցի դիմաց, «ՎԱԶ 2106» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան վթարի է ենթարկվել եւ կա տուժած:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ ոստիկանների ժամանումը, օպերատիվորեն վթարի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ապա քաղաքացիների օգնությամբ տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն, ով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ոչ թե ավտոմեքենայի իրական տերն է, այլ նա հափշտակել է ավտոմեքենան:
Պարզվել է, որ մեքենայի իրական տերը սովորում է Երեւանի պետական բժշկական համալսարանում, այցելել է գյուղի վարսավիրին, որպեսզի մազերը կտրի եւ սափրվի: Այդ ժամանակ վարսավիրանոց է մտել այդ երիտասարդը եւ հարցրել, թե արդյո՞ք մոտակայքում տաքսի կա կամ տաքսու սերվիս կա ու երբ նրան ասել են, որ սա վարսավիրանոց է, ոչ թե տաքսու սերվիս, նա քթի տակ ինչ-որ բառեր է ասել ու դուրս եկել: Դրանից հետո մեքենայի տերը, ով Ոսկեվազ գյուղից է, շարժիչի ձայն է լսել եւ վարսավիրանոցից դուրս գալով, տեսել է, որ ավտոմեքենան փախցրել են:
Միանգամից վարսավիրի հետ փորձել են հետապնդել նրան ու այդ ընթացքում էլ կատարվածի մասին ահազանգել իրավապահներին: Վարսավիրանոցից դուրս գալով՝ հայտնաբերել են ավտոմեքենան արդեն վթարված:
Նա մոռանալով իր առեւանգված ու վթարված ավտոմեքենայի մասին, ընկերների հետ բժշկական օգնություն է ցուցաբերել առեւանգողին, որից հետո էլ օգնել է շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան առեւանգողը նախկինում եղել է դատապարտված եւ վերջերս է համաներմամբ ազատ արձակվել: