«Փաստ». Աուդիտը Վլադիմիր Վարդանյանի պաշտոնավարման շրջանում լուրջ չարաշահումներ է բացահայտել
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Սահմանադրական դատարանում իրականացված ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել:
«Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ներքին աուդիտը լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, որոնք վերաբերում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի պաշտոնավարման շրջանին:
Ըստ նույն աղբյուրի, բացահայտված չարաշահումներն այնքան լուրջ են, որ առաջիկայում դրանք կփոխանցվեն իրավապահներին:
Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՍԴ աշխատակազմի ներկայիս ղեկավար Էդգար Ղազարյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը 2003թ.-ից աշխատել է ՍԴում և նախքան պատգամավոր դառնալը զբաղեցրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում