Հափշտակություն, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում. Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը հափշտակել է 6 մլն դրամ
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, յուրացում կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, 1998 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք։
Այնուհետեւ, տնօրենը, վերոհիշյալ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի հիման վրա՝ չաշխատած օրերի դիմաց, որպես աշխատավարձի գումարներ, տեխնոլոգիայի ուսուցչի անվամբ կազմակերպության բյուջեից անհիմն դուրս է գրվել 5 216 477, իսկ դաստիարակի անվամբ՝ 914 666 դրամ գումար, որը վերջիններս ստացել եւ օգտագործել են իրենց անձնական կարիքների համար. արդյունքում՝ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է կազմակերպության՝ առանձնապես խոշոր չափերի՝ 6.131.143 ՀՀ դրամ գումարը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, ուսումնական գծով տնօրենին՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեխնոլոգիայի ուսուցչին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ինչ վերաբերում է դաստիարակին, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով: