Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱվտոներկրողներն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց։
Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նամակ հանձնեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին։
«Մեր 4 հարցերից մնացել է 1 հարցը։ Այն է, որ Ղազախստանի քաղաքացիները չգան 100 հոգով այստեղ, տեղեկանքներ ձեռք բերեն ու գնան Վրաստանից մեքենա գնելու»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում։
Հովհաննիսյանի խոսքով՝ մինչև դեկտեմբերի 30-ը գնելու են մեքենաները, ներկրելու են, կուտակելու են, մինչև հունիսի 30-ը պիտի վաճառեն ԵԱՏՄ տարածքում։
«Քարշակով աջղեկային մեքենան, եթե քաղաքացիներին վաճառենք, կարող ենք տեղափոխել այստեղ, ղեկը տեղափոխել»,-նշեց նա։
Ավտոներկրողները առաջարկեցին, որ մեքենայի նույնականացման քարտը ստուգեն Երևանում, փաստաթղթերը տանեն Գյումրի։
Հովհաննիսյանը նշեց, որ հանդիպել են ՊԵԿ նախագահի տեղակալի, ՔԿ նախագահի տեղակալի, ԱԺ պատգամավորների հետ։