Երիտասարդ ու գեղեցիկ տեսք ունենալու 11 գաղտնիք, որոնց մասին պետք է իմանա ցանկացած աղջիկ
ՖՈՏՈԳեղեցիկ ու երիտասարդ տեսք ունենանալ ցանկանում են բոլոր կանայք` անկախ տարիքից։
1. Չափավորեք սնունդ: Դրանով դուք կթեթևացնեք բջիջների աշխատանքը: Սնվեք հավասարակշռված՝ ոչ շատ, ոչ էլ քիչ:
2. Ճաշացանկը պետք է համապատասխանի ձեր տարիքին: 30 տարեկան կանանց մոտ կնճիռներն ավելի ուշ կառաջանան, եթե նրանք հաճախ ուտեն լյարդից պատրաստված ուտելիք և ընկույզ: 50 տարեկանից հետո անհրաժեշտ են կալցիումը, որը հարկավոր է ոսկորներին, և մագնիումը, որը կանոնավորում է սրտի աշխատանքը: Սելենը հանում է սթրեսը: 50-ից հետո սննդի մեջ ընդգրկելով ձկնեղենը` կպաշտպանեք ձեր սիրտ-անոթային համակարգը:
3. Ձգտեք գտնել ձեզ հարմար աշխատանք: Ինչպես պնդում են ֆրանսիացիները, աշխատանքը նպաստում է երիտասարդության երկարատևությանը: Ըստ գիտնականների` որոշ մասնագիտություններ ևս օգնում են երկար ժամանակ երիտասարդ մնալ: Դրանց շարքում են՝ դիրիժորի, փիլիսոփայի, նկարչի և հոգևորականի աշխատանքները:
4-րդ պատվիրան՝ գտեք ձեր կեսին այս կյանքում: Սերը լավագույն միջոցն է ծերության դեմ:
5-րդ պատվիրան՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ունեցեք ձեր կարծիքը: Գիտակցված կյանքով ապրող մարդը շատ ավելի հազվադեպ է ընկճված վիճակի մեջ հայտնվում, քան անգործունյան:
6-րդ պատվիրան՝ շարժվե’ք: Նույնիսկ օրը ութ րոպե վարժություններին հատկացնելը բավական է կյանքը երկարացնելու համար:
7. Այն սենյակում, որտեղ դուք քնում եք, ջերմաստիճանը պետք է ցածր լինի: Ապացուցված է, որ օրգանիզմի նյութափոխանակությունը կախված է նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանից:
8. Ժամանակ առ ժամանակ խրախուսեք ինքներդ ձեզ: Մեկ-մեկ թույլ տվեք ուտելիք, որը չի համարվում առողջ սնունդ, իսկ եթե ձեզ դուր է եկել նոր զգեստ կամ պայուսակ, հարկավոր չէ անմիջապես մտածել խնայողության մասին:
9. Հարկավոր չէ զսպել բարկությունը: Համաձայն միջազգային թեստի արդյունքների՝ հարցման մասնակից քաղցկեղով հիվանդների 64%-ը միշտ զսպել է բարկությունը:
10. Մարզեք ուղեղը: Ժամանակ առ ժամանակ լուծեք խաչբառեր, խաղացեք խաղեր, որոնք պահանջում են մտքի աշխատանք, հաշվեք մտքում: Ստիպելով ուղեղին աշխատել՝ միևնույն ժամանակ ակտիվացնում եք սիրտ-անոթային համակարգի աշխատանքը և նյութափոխանակությունը: