«Ժողովուրդ». Օրենքի խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացառիկ մանրամասներ ներկայացնել ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 15-ին հրապարակված՝ օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործից: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով ձերբակալվել է մի կին, որի անունը, նախաքննական գաղտնիությամբ պայմանավորված, չենք հրապարակում:
Բանն այն է, որ ձերբակալված կնոջ հայտնած տվյալներն իրավապահներին հնարավորություն են տալու քրեական գործով մի շարք բացահայտումներ անել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ սույն քրեական գործի շրջանակում նախաքննական մարմինը Ֆրանսիայից մի շարք անձանց է հրավիրել Հայաստան՝ հարցաքննության:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ նախաքննության այս փուլում քրեական գործով որևէ տեղեկություն հրապարակման ենթակա չէ»,-գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում