Մարդակերների ցեղախումբը՝ ներսից. այս ցեղախմբի ներկայացուցիչները 60 տարի առաջ կերել են աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Ռոքֆելերին (Photo)
ՖՈՏՈՀանիբալների մասին պատմություններն այլևս մտացածին չեն թվա այս լուսանկարները նայելուց հետո։ Լուսանկարների հեղինակը Ջանլուկա Չիդոնին է։ Նա համարձակվել է այցելել Նոր Գվինեայում բնակվող ասմատների ցեղ։ Աբորիգենները, որոնք մի քանի տասնամյակ առաջ կարող էին ուտել իրենց թշնամիներին, հիմա մեկուսի կյանք են վարում։
Ասում են, որ 1961 թվականին հենց նրանք են հաշվեհարդար տեսել Մայքլ Ռոքֆելերի հետ։
Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Նելսոն Օլդրիչ Ռոքֆելերի 23-ամյա որդին իր նավակով վթարի է ենթարկվում Նոր Գվինեայի ափին։ Տղան հետազոտում է կղզին, որպեսզի գանձեր հայտնաբերի և դրանք տեղափոխի Նյու Յորք։
Գրող Կարլ Հոֆմանը նշում է, որ Մայքլը լողալով անցել է 16 կմ, որից հետո հայտնվել է ափում, որտեղ էլ նրան հայտնաբերել են աբորիգենները և իրականացրել իրենց դաժան ծիսակատարությունը։