Ովքեր են ներկա եղել Լիլուի հարսանիքին և ինչ անակնալ է մատուցել ամուսնուն. չհրապարակված կադրեր երգչուհու հարսանիքից
ՖՈՏՈԴեկտեմբերի 14-ին երգչուհի Լիլուն պսակադրվեց: BlogNews.am-ն արդեն պատմել էր հարսանեկան իրարանցման, հարսանյաց զգեստի ընտրության և թե ինչ ոճի հարսանիքն է պլանավորում զույգը կազմակերպել:
Երգչուհին ապագա ամուսնուն՝ Արկադին հանդիպել է ԱՄՆ-ում, չնայած ծանոթացել են տարիներ առաջ Հայաստանում: Լիլուն միայն հարսանիքը օրը հրապարակեց նրա լուսանկարը, մինչև օրս երգչուհու հետևորդները փորձում էին գուշակել՝ ով է նրա ապագա ամուսինը:
Լիլուին խորանի մոտ ուղեկցել է քեռին, ով երգչուհու համար կարծես հայր լինի: Հարսանեկան խնճույքին ներկա էին զույգը մտերիմները և հարազատները, ինչպես նաև շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Մերի Մակարյանը, Վահագն Ստեփանյանը, Շպռոտը, Նորոն, Էնջլ Մարտիրոսյանը:
Երեկոյի ընթացքում հյուրերին ուրախացրել են Նորոն և Շպռոտը, իսկ Արտավազդ Ամիրյանը վարել է հարսանեկան խնճույքը: