Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». «2011 թ. ինձ ստիպեցին հրաժարվել երեխայիցս»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը»:

Այս լուրի հրապարակումից անմիջապես հետո խմբագրություն զանգահարեց մի կին՝ խնդրելով պարզել, թե հնարավո՞ր է, որ իր հետ էլ են նույն բանն արել եւ իր երեխան հիմա ողջ ու առողջ է։ Մարինե Գրիգորյանի պատմությունը որքան հուզիչ էր, նույքան էլ ողբերգական։ Նա պատմեց, որ 2011 թվականի հուսլիսի 10-ին՝ հղիության 7 ամսականում իր առողջական վիճակը կտրուկ վատացել է, իրեն տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց՝ Պլանի գլխի, եւ ասել են, որ անհապաղ պետք է վիրահատություն անեն։ Կեսարյան հատմամբ ծնվել է որդին՝ Գրիգորը․ 

«1-ին հիվանդանոցում բավարար տեխնիկական պայմաններ չլինելու պատճառով երեխային տեղափոխում են հանրապետական հիվանդանոց։ Այնտեղ ասում են, որ երեխան լավ չի, իրեն ակվարիումի մեջ են պահում։ Փոքր է ծնվել՝ 1 կգ 300 գրամ։ Դրանից հետո, երբ ես հիվանդանոցից դուրս գրվեցի, այդ ընթացքում, իհարկե, ծնողներս, ամուսինս գնացել հետաքրքրվել են՝ երեխան անտարբերության մատնված չի եղել, միայնակ չի եղել, բայց իրենք միշտ պնդում էին, որ երեխան լավ չի աճել, պուճուր է, թույլ է։ 1 ամիս հետո ես հիվանդանոցից դուրս եմ գրվել, գնացել եմ երեխայի մոտ, տեսել եմ երեխային, նորմալ շարժվում էր, աչքերը բացում-փակում էր, ինչպես բոլոր երեխաները, նորմալ ուտում էր։ Ուտելիք, տակաշորեր էինք տանում իր համար։ Դրանից հետո ինչ-որ հետազոտություններ, ստուգումներ էին արել, ասացին՝ երեխան լավ չի աճել, լավ չի ձևավորվել, ուղեղի խնդիր ունի, իրենք չպետք է դուրս գրեն հիվանդանոցից։ Ասացինք՝ նորմալ է, պահեք հիվանդանոցում, ինչքան պետք լինի կվճարենք, ասացին՝ վճարելու կարիք չկա, ուղղակի երեխան այնպիսի խնդիրներ ունի, որ դուք իրեն չեք կարող մեծացնել, ձեր երեխան բույսի նման է լինելու։ Ուղեղը նորմալ չի զարգանում, իր տարիքի համեմատ մի քանի տարի փոքր է մնալու, դուք պետք է հրաժարվեք երեխայից, մենք այդ առողջությունով երեխային հիվանդանոցից դուրս չենք գրի։ Ես հոգեբանորեն շատ վատ վիճակում եմ եղել, սկեսրայրս էլ մի քիչ խիստ մարդ էր, ասաց՝ ես այդպիսի թոռ չեմ ուզում, դա հիվանդ է, երեխա չի, ամբողջ կյանքներդ կդատապարտվեք և այլն։ Սխա՞լ եմ եղել, թե՞ ճիշտ, այդ ժամանակ ստորագրել եմ, հրաժավել եմ երեխայից՝ ծննդաբերությունից մոտ 3 ամիս անց»։

Մարինե Գրիգորյանը պատմեց, որ հետագայում իրեն սկսել են ամուսնու ծնողները մեղադրել՝ ասելով, որ իրենք հիվանդ երեխա ունեցող կին չեն ուզեցել իրենց տղայի համար, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է նրան, որ ամուսինները բաժանվել են։ 

«Ես ամուսնուցս բաժանվել եմ դեպքից 2 տարի հետո՝ 2013 թվականին։ Այդ դեպքից հետո մեր ընտանիքը քանդվեց՝ ոչ ոք չէր ուզում հարս, որը կարող է հիվանդ երեխա ունենալ։ Դրանից հետո երեխային մեր դիմումի հիման վրա տալիս են մանկատուն։ Ամուսնուցս բաժանվելուց հետո՝ 2013 թվականին ես կապ եմ հաստատել մանկատան հետ։ Իհարկե, գործը արխիվացվել էր, մեզ ասացին, որ արտասահմանից ինչ-որ զույգ որդեգրել է երեխային։ Ես իրենց հարցրի, թե ինչո՞ւ են որդեգրել, երբ երեխան հիվանդ էր։ Ինձ նույնիսկ հիվանդանոցում ասացին, որ կարող է երեխան ապրի մի քանի ամիս կամ մի քանի տարի։ Ես իրենց հարց էի տալիս, որ եթե ես իմ երեխային չէի կարող խնամել, չէի կարող պահել, ապա ինչպե՞ս է եղել, որ արտսահմանցի ինչ-որ զույգ կարող է իմ երեխային պահել, եթե նման հնարավորություն կար պահելու, ինչո՞ւ ինձնից վերցրիք իմ երեխային։ Ասացին, որ երեխան շատ վատ է եղել, իսկ արտասահմանցի զույգը շատ հարուստ է, իրենք ամեն ինչ կարող են անել երեխայի համար, կվիրահատեն եւ այլն։ Ինձ հիվանդանոցում ասել են, որ երեխան ունի ուղեղի խնդիր, իր ուղեղը լավ չի զարգացել, իսկ մանկատանն ասացին, որ ինչ-որ ոտքի խնդիր է ունեցել։ Բայց ես ոչ մի ոտքի խնդիր չեմ նկատել։ Ես 7 ամիս հղիություն եմ տարել, նորմալ կոնսուլտացիաներին հաճախել եմ ու ինձ ոչ մի անգամ չեն ասել, որ երեխայի մոտ խնդիր կա, հաճախել եմ «Փեթակի» մոտի պոլիկլինիկան, իմ անկետան այնտեղ պետք է որ պահպանված լինի»։

Գրիգորյանը դժվարացավ հիշել երեխայի ծանր վիճակի մասին իրենց տեղեկացրած բժշկի անուն- ազգանունը, որը հորդորում էր իրեն հրաժարվել երեխայից, բայց ասում է, որ դա Հանրապետական ծննդատանն է եղել՝ «նիհար բժիշկ էր»․

«Անունը չեմ հիշում, չի տպավորվել ոչ մի բան, ես այդ ժամանակ ոչ մի բան չէի ուզում լսել, բայց այն ժամանակ ինձ ասացին, որ ինքը ինչ-որ բաժնի վարիչ է, թե՞ երեխայի բուժող բժիշկն է։ Տղամարդ էր»։

Մեզ հետ զրույցում Մարինե Գրիգորյանը նշեց, որ ոչ մեկին չի մեղադրում կատարվածի համար, պարզապես խնդրում է պարզել, թե իր երեխան առողջական խնդիրներ իրականում ունեցե՞լ է․ «Ես ուղղակի խնդրում եմ, որ դուք պարզեք՝ հնարավո՞ր է, որ իմ երեխան առողջ է եղել, կարող է ողջ լինել։ Մանկատանը ես հարցրի, թե ո՞ր երկրից են որդեգրողները, ովքե՞ր են, իրենք ասացին, որ իրավունք չունեն նման տվյալներ տալու։ Ես այժմ ամուսանացած եմ, ունեմ մի աղջիկ, որին շատ դժվարությամբ եմ ունեցել՝ արհեստական բեղմնավորմամբ։ Իմ երեխան տղա էր, անունը՝ Գրիգոր, ծնվել է 2011 թվականի հուլիսի 10-ին, Գրիգոր Սահակյան, շեկ մազերով, կապուտաչյա երեխա էր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеПутин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеВ Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииАрдшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»В США начали масштабное расследование в отношении Microsoft Погода в Армении В Армении утвержден порядок возврата приобретенных путем контрольной закупки товаров Путин пригласил руководителей стран ОДКБ в Москву Президент Польши: Рассматриваем вопрос увеличения числа своих представителей в миссии ЕС в Армении И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииВ Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковЦена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции
Самое популярное