Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է ՍԴ-ում
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է ՍԴ-ում:
Նշենք, որ հարցաքննությանը զուգահեռ դատարանի բակում բողոքի ակցիա է՝ ի աջակցություն Հրայր Թովմասյանի:
Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը մեր հարցին ի պատասխան՝ երեկ ասել էր, որ ՍԴ նախագահին հարցաքննելու ընթացակարգը պահպանվել է:
Հիշեցնենք՝ մամուլը երեկ գրել էր, որ ՀՔԾ քննիչներ են գնացել Սահմանադրական դատարան, թե ինչ նպատակով, հայտնի չէ: Ամրամ Մակինյանը մեր զրույցում չցանկացավ սրա վերաբերյալ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ մանրամասների մասին կխոսի հետո:
Հրայր Թովմասյանը, ըստ ամենայնի, հարցաքննվում է ՀՔԾ-ում պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում: Ըստ այդ հաղորդման՝ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են պետական իշխանությունը: Այս գործի շրջանակներում շոշափվում է նաեւ Հրայր Թովմասյանի անունը: