Հինգ միջոց իմանալու՝ նա իսկապես սիրո՞ւմ է ձեզ, թե՞ ոչ
ՖՈՏՈՆա մի՞շտ է ձեզ հարգանքով վերաբերվում
Եթե նա անհարգալից արարքներ կամ բառեր է թույլ տալիս Ձեր նկատմամբ, դա վտանգավոր նշան է։ Իսկական սիրո դեպքում հարգանքը ինքնըստինքյան ենթադրվող երեւույթ է, այլ ոչ թե ընտրության կամ որոշման հարց։
Նրա արարքներն ու ասածները չե՞ն համընկնում իրար
Բոլորս էլ գիտենք, որ գործերն ավելի կարեւոր են, քան բառերը։ Նրա սիրո մեջ համոզվելու համար պարզապես հետեւեք նրան։ Ի՞նչ է նա ասում Ձեզ ու ի՞նչ է անում։ Պետք չէ սիրել ականջներով։
Դուք հարաբերություններում հավասա՞ր իրավունքներ ունեք
Երբ որեւէ մեկը սիրում է Ձեզ, նա Ձեզ վերաբերվում է որպես հավասարի։ Օրինակ կարեւոր որոշումներ կայացնելիս Ձեր կարծիքը նույնքան վճռորոշ է, որքան նրա սեփական կարծիքը։
Կարո՞ղ եք նրան վստահել Ձեր կյանքը
Կարո՞ղ եք ասել՝ նրան ավելի շատ եմ վստահում, քան ինքս ինձ։ Հիշեք, կատարյալ վստահությունը հոյակապ ամուսնության հիմքն է։
Նա միշտ Ձեր կողքին է, երբ դուք ունեք նրա կարիքը
Նա Ձեր կողքին է թե լավ, թե վատ ժամանակներում։ Իսկական սերն անվերապահ է։ Նա Ձեր կողքին է, քանի որ ուզում է լինել Ձեզ հետ՝ անկախ ամեն ինչից։