Երիտասարդ երգիչները փորձում են նոր շունչ տալ մարող երգարվեստին
ՄՇԱԿՈՒՅԹՕրեր առաջ երգիչ Վահագ Ռաշը, ով երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է հանդիսատեսի դատին է հանձնել իր նոր՝ «Ձյուն» երգը։
Past.am-ի հարցերին սիրով պատասխանեց երգիչը.
Երգի բառերը գրել է Վահագի մայրը՝ Անահիտ Սիմոնյանը, ով հայոց լեզվի և գրկանության ուսուցչուհի է: Երգիչը նշում է, որ բառերը կարդալուց հետո հասկացել է, որ Հասմիկ Արշակյանից լավ ոչ ոք չի կարող նման բառերի հիման վրա երաժշտություն ստեղծել:
«Երաժշտությունը շատ չուշացավ և առաջին անգամ լսելուց հետո միանգամից մտավ հոգուս մեջ: Գործիքավորման նախնական տարբերակ ստանալուց հետո տրամադրեցի Վահան Նահապետյանին, ով շատ պրոֆեսիոնալ ձևով ստացավ գործիքավորման վերջնական տարբերակը: Այն լսելուց հետո հասկացա, որ երգը պետք է լինի դուետի տեսքով, այստեղ ամենաբարդ պահն էր, քանի որ գործիքավորումը կատարվել էր իմ ձայնի հիման վրա, ու շատ դժվար էր գտնել կանացի ձայն, որը կհամապատասխաներ այդ տոնայնությանը, բայց վերջ ի վերջո մոտ մեկ տարի փնտրտուքներից հետո գտանք Արևիկ Կարապետյանին ում ձայնը շատ համահունչ ու գեղեցիկ ստացվեց երգին համապատասխան: Մի քանի օր պարապելուց հետո ձայնագրեցինք երգը և ստացանք այս տարբերակը»,-նշում է երգիչը։
Վահագը նաև նոր տարվա շատ պլաններ ունի արդեն կազմած.
պլանավորում է թողարկել մոտ հինգից յոթ երգ, ինչքանով հասցնի։
«Երգերից մեկի հիման վրա կլինի տեսահոլովակ, բայց թե որի դա դեռ չեմ որոշել: Ունեմ գեղեցիկ դուետ, որը արդեն գործիքավորված է, մայրիկիս հետ: Երգի մասին դեռ չեմ խոսի:Նոր համերգային ակուստիկ ծրագիր ենք մշակում ու ավարտելուց հետո կունենանք շրջագայություն հանրապետությունում ու հետագայում հանրապետությունից դուրս: Պլանները շատ են ու բազմազան, կուզեի ամեն ինչ հասցնել 2020 թվականին ու կփորձեմ ամեն ինչ անել, որ հանդիսատեսս գոհ մնա:
Նաև կուզեի նշել, որ հունվարի երկուսին ծնվեց իմ երկրորդ զավակը՝ Տիգրանը, ով համոզված եմ ինձ կտա ստեղծագործելու ու նոր գեղեցիկ գործեր ստեղծելու առիթ»,-եզրափակում է երգիչը։