Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանվելն էլ չկա...

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելուն շատ էի ուզում այսօր անդրադառնալ, բայց ոչ մի բառ չէի կարողանում գրել։ Չէի կարողանում, որովհետև վաղուց այդ խափանման միջոցը Մանվելին  պետք չէ․ նա չկա։ Արցախյան պատերազմի ժամանակ շատ էինք ասում՝ առաջին զոհը։ Իշխանափոխությունն էլ յուրօրինակ պատերազմ էր, որի առաջին զոհը Մանվել Գրիգորյանն էր։ Էյֆորիայի ու ատելության ծխի մեջ ոչինչ չկարողացանք տեսնել, հասկանալ։ Ինչպե՞ս կատարվեց, ինչու՞ կատարվեց․ ժամանակը ցույց կտա։ Բայց մի հարց կախված մնաց՝ ինչու՞ առաջին զոհը եղավ այն մարդը, ում Ադրբեջանն ատում էր, ում համար ժամանակին Ադրբեջանը գլխագին էր սահմանել։

Գո՞ղ էր, զինվորի բաժինը գողացե՞լ էր․․․ ամենանուրբ կետից սկսվեց ու հենց այս կետից էլ բացվելու է կծիկը։ Ինչու՞ առաջինը Մանվելը։ Այդ հարցի պատասխանը ամեն օր  վարագույրի մի ծալքով  բացվում է։ Համատարած այս մղձավանջի մեջ, որտեղ փակվում են սահմանամերձ շրջանների ծննդատները, Արցախյան պատերազմի մասնակիցները դառնում են «ոչնչի համար զոհված մարդիկ»․․․ սուր փշերի պես արյունոտելու են մեզ, ու մենք ինքներս ենք գտնելու այդ պատասխանը։

Իշխանափոխությունից հետո, երբ ձերբակալվել էր Մանվելը,  գրել էի «Մանվելն էլ  չկա» վերտառությամբ հոդվածը։ Մանվելն այդ ժամանակ "արդեն չկար"։

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունվարի 15-ին որոշել է ազատ արձակել ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին՝ հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը։ Կրկին ուզում եմ հիշեցնել հոդվածը ու ասել, որ Մանվելը չկա, ու՞մ համար եք փոխել խափանման միջոցը։ Ներկայացնում եմ հոդվածը․

 

Մանվելն էլ չկա

4 Հուլիս 2018 | 20:08

 Արցախյան պատերազմից հետո Մանվել Գրիգորյանի աշխատատեղը՝ Գորիսում,  մեր բնակելի շենքի հարևանությամբ էր։ Նա բանակային կորպուսի հրամանատարն էր։ Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցից քիչ ներքև՝ «ուչուզդոր էիք անվանում» այդ տարածքը։ Դիմացը այգին էր՝ «բուլվարը»։ Հենց այդ տարածքին կպած մի փոքրիկ կրպակ կար, դա այն ժամանակ մեր թաղամասի «սուպերմարկետն էր», օրը մի քանի անգամ մտնում և առևտուր անելուց առաջ նայում էիք բանակային կորպուսի աշխատողներին։
Այն ժամանակ էլ փսփսում  էին, որ Մանվելը ծանր հիվանդություն ունի․ շաքարային դիապեդ և երիկամային անբավարարություն։ Մարդիկ անհանգստանում, իրար հարցնում էին՝ «էտ զահուրմար հիվանդությանը ճար չկա՞»։
Այսօր Մանվել Գրիգորյանը բանտում է։ Էլի լսում եմ մարդկանց, կարդում գրառումներ։ Եթե այն ժամանակ մարդիկ ասում էին՝  «էդ զահուրմար հիվանդությունից պրծում չկա՞», հիմա ասում են՝ «էդ զահուրմար մարդուց պրծում չկա՞»։
Մանվելի մասին գրառումները կարդալուց,  նրա հասցեին հնչող մեղադրանքները, լսելուց, ատելության ծովում  խեղդվելը տեսնելուց հետո մտածում եմ, որ դրանից ավելի սարսափելի պատիժ երկրագնդում գոյություն չունի։ Մահը նման դեպքում մեղմ պատիժ է։  Բայց այդ պատիժն էլ շատերին չի բավարարում։
Մանվելն արդեն, հավատացեք, բարոյապես չկա, բայց ինձ ուրիշ բան է հուզում, ու ես դրանից ավելի շատ եմ սարսափում։ Մանվելը,  որպես երազ՝ կանցնի, կգնա, բայց մենք անհագ վրեժխնդրությամբ, չարությամբ, պատժի չբավարվածությամբ ո՞նց ենք ապրելու․․․

Փաստաբանի փոխանցմամբ Մանվել Գրիգորյանի ցանկությունը մեկն է՝ եթե նա կանգնում է արդարադատության առաջ,  կանգնի հնարավորինս առողջ տեսքով, ոչ թե կիսահաշմանդամ։ Ակամայից հիշում եմ մեծերից մեկի խոսքը, ով ծանր հիվանդ էր և ասում էր՝ թշնամուս երբ  հանդիպում եմ, ոտքս ամուր եմ դնում գետնին, որ չուրախանա․․․
Փաստորեն Մանվել Գրիգորյանը չի ուզում, որ կիսահաշմանդամ ձևով երևա, որովհետև գիտի, որ բոլորը ուրախանում են, բոլորն իր  թշնամին են։
Սա, գիտե՞ք, մարդկային ինչ ողբերգություն է։ Մարդկային հոգու գիշեր,  ուր մի աստղ անգամ չկա։
Հիսուսը ներեց ավազակին։
Ավազակը խնդրում է Հիսուսին․

«Հիսուս, խնդրում եմ Քեզ՝ հիշիր ինձ, երբ գաս Քո արքայությամբ»։ Չի ասում՝ ինձ էլ տար, այլ աղերսում է, որ հիշի միայն։
Չմկրտված, հաղորդություն չստացած, ողջ կյանքում Աստծո խոսքով չապրած ավազակը ստանում է Հիսուսի ողորմությունը՝
«Ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»:
Բոլոր լույսերը չհանգցնենք։ Պատժեք, բայց մի ոչնչացրեք։ Պատժեք, բայց  թույլ տվեք, ինչպես նա է ուզում՝ «մեռնի ոտքի վրա․․․»։ Մարդուն ոչնչացնելը մեզ հեռացնում է մարդկությունից, Աստծուց։ Կարևոր չէ՝ ով է այդ մարդը։ Խոսքս վերաբերվում է բոլոր ժամանակների իշխանություններին, ովքեր ընկածին տրորում են հանրության մսաղացով։ Խոսքս վերաբերվում է բոլոր դատապարտյալներին, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն։

Այս հոդվածը իշխանափոխությունից հետո եմ գրել՝ ինձ վրա վերցնելով ֆեյքերի տեղատարափ հարձակումները։ Այսօր կրկնում եմ նույնը՝ պատժեք, բայց մի ոչնչացրեք։ Դուք վաղուց ոչնչացրել եք նրան՝ ի՜նչ խափանման միջոցի մասին է խոսքը․․․

Hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное