Ոստիկանները Տարոնիկի տներից մեկում թմրամիջոց են հայտնաբերել
ԻՐԱՎՈՒՆՔՀունվարի 14-ին ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի բնակիչներից մեկն իր տանը եւ օժանդակ շինություններում պահում եւ օգտագործում է թմրամիջոց։
Հունվարի 15-ին ոստիկանությունում քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Տարոնիկ գյուղի այդ տանն ու օժանադակ շինություններում կատարվեց խուզարկություն:
Տան բակի շինությունից հայտնաբերվեց 7 փաթեթ՝ դեղնականաչավուն, չորացված, մանրացված, յուրահատուկ սուր հոտով զանգվածներով։ Նույն շինությունում հայտնաբերվեցին նաեւ կանեփանման թփեր։
Ըստ տանտիրոջ բանավոր հայտարարության՝ հայտնաբերված զանգվածները թմրամիջոցներ են, որոնք ինքն է պատրաստել իր այգում աճած եւ մշակված կանեփի բույսերից եւ պահել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: