Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը
ԻՐԱՎՈՒՆՔԴատարանը մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։
Դատարանը մերժեց միջնորդությունն՝ անհիմն լինելու պատճառով։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր՝ հունվարի 21-ին, դատարանին միջնորդություն ներկայացրին՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։
Միջնորդությանն առարկեց նաեւ մեղադրող դատախազը՝ անհիմն լինելու պատճառով։
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 11-ին, ժամը՝ 14։00-ին։
Նշենք, որ այս նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէր, քանի որ նա արդեն մի քանի օր է, որ գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրվեց եւ Գրիգորյանն ազատ արձակվեց։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: