Հունվարի 31-ին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ
ՄՇԱԿՈՒՅԹԵրեւանի պետական համալսարանում հունվարի 31-ին կհրավիրվի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում կլինի նաեւ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու հարցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը:
Նրա խոսքով՝ նիստի հրավերքն արդեն ուղարկվել է:
Հիշեցնենք, որ 2019-ի մայիսի վերջին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից 1 շաբաթ անց հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, որին Արամ Սիմոնյանն աշխատանքից ազատել էր վստահությունը կորցնելու, իշխանությունների հետ գաղտնի համագործակցության և կասկածելի գործարքների գնալու համար։