Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օնլայն գնումների մասով ԵԱՏՄ-ում Հայաստանը պետք է վետո դնի. տնտեսագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում դիտարկեցին այն առաջարկը, որի համաձայն՝ արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը կնվազեցվի 100 եվրոյի 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի 2021 թվականի հունվարի 1-ից եւ 20 եվրոյի  2022 թվականի հունվարի 1-ից։ Չնայած որոշման ընդունումը երեկ հետաձգվեց 6 ամսով, և կողմերը որոշեցին հարցն ավելի խորն ուսումնասիրել, այնուամենայնիվ, Հայաստանը կանգնած է այս խնդրի առաջ։ Այս որոշման մասին լուրը բուռն քննարկաման արժանացավ հայկական սոցիալական տիրույթում։ Բազմաթիվ մարդիկ միացան  «Դեմ ենք ԵԱՏՄ-ին» նախաձեռնությանը։ Թեմայի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Օնլայն առևտուրը ժամանակակից աշխարհում բավականին դինամիկ զարգացող ուղղություններից է։ Հայաստանում ևս այս ուղղությամբ բավական լուրջ քայլեր են իրականացվում։ Ցավոք օնլայն առևտրի վիճակագրության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի չէ, Կենտրոնական բանկի կողմից հրապարակված հաշվետվության մեջ էլ ամբողջական տվյալները չեն, որպեսզի կարողանանք գնահատել՝ որքան է կազմում մեր օնլայն առևտրի ծավալները։ Պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ունենալ վիճակագրություն, որով կկարողանանք գնահատել ու վերլուծել տենդենցները։ Օնլայն առևտրի միջոցով հաճախ իրականացվում է ձեռնարկատիրական գործունեություն, այսինքն կարող ենք ասել, որ առևտրի այս ձևում կա ստվերային զբաղվածություն»,- նշեց Պարսյանն ու հավելեց, որ այս ամենը դեռ չի նշանակում, թե ԵԱՏՄ-ի որոշումը ընդունելի է համարում։ 

«ԵԱՏՄ-ի առաջարկը, որով ուզում են նվազեցնել շեմն ու հասցնել 20 եվրոյի, ընդունելի տարբերակ չէ։ Հատկապես Հայաստանի դեպքում սա շատ խոցելի է, քանի որ մենք չունենք այդ լայն ապրանքատեսականին մեր խանութներում, մենք կզրկվենք նաև օնլայն տեսականուց օգտվելու հնարավորությունից։ Բացի այդ սա կսահմանափակի որակյալ ապրանքներից օգտվելու հնարավորությունից։ Պարտադրված ենք լինելու օգտվել ԵԱՏՄ շուկայի ապրանքներից, օրինակ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, իսկ այս շուկաների ապրանքները հաճախ որակի առումով զիջում են ամերիկյան և եվրոպական ապրանքներին։ Մենք պետք է ունենանք այլընտրանք, որովհետև ներկրող երկիր ենք»։
 
Մեր դիտարկմանը, թե այս քայլը այն նպատակով է արվում, որ հենց ԵԱՏՄ երկրներից ավելի շատ առևտուր կատարվի, Պարսյանը պատասխանեց,- «Նպատակը կարծես թե հենց դա է.  ԵԱՏՄ խոշոր շուկաներ ունեցող երկրները ցանկացած ապրանք ներկրում են շատ մեծ քանակով, դրան համապատասխան ստանում են մեծ զեղչեր, այսինքն էժանով բերում են, մաքսազերծում են, դարձնում են ԵԱՏՄ անդամ երկրի ապրանք, և այդ ապրանքը դառնում է ավելի էժան, քան նույն ապրանքը Հայաստանում, որովհետև հայկական  շուկան փոքր է, ներկրողն էլ քիչ ապրանք է բերում ու թանկ գնով։ Ստացվում է, որ մեր քաղաքացին ապրանքն ավելի էժան գնով օնլայն կգնի ԵԱՏՄ երկրից, քան Հայաստանից ու հայկական ներկրողից։ Այսինքն սա ձեռնտու է խոշոր շուկա ունեցող երկրներին»։
 
Պարսյանը նշեց, որ Հայաստանի տնտեսական շահը պետք է հաշվի առնվի մեր կառավարության ներկայացուցչի կողմից, և համապատասխան քայլեր պետք է արվեն՝ որոշումը չընդունելու համար։
«Հայաստանը պետք է վետո դնի, դրա հնարավորությունն ունենք, հակառակ դեպքում մեր տնտեսությանն ու ազգաբնակչությանը լուրջ վնաս կհասցվի»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное