ՀՀ-ում առատ ձյան պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի ՍԴ-ում․ Ղազինյան
ԻՐԱՎՈՒՆՔՀայաստանում առատ ձյան եւ սպասվող առատ բերքի պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի Սահմանադրական դատարանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ պետքարտուղարի այցը Բելառուս կարող է լարվածության հերթական առիթը դառնալ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ՝ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ առկա եւ օրեցօր խորացող հակասությունների համատեքստում։
Պոմպեոն հավաստիացրել է, որ կարող է ապահովել Բելառուսի նավթի պահանջարկը 100%-ով, ինչն ավելի է սրում իրադրությունը։
Աշխարհը գտնվում է գլոբալ տրասֆորմացիայի կարեւորագույն շրջափուլում եւ սկսվել է նոր աշխարհակարգի կառուցման ճարտարապետական նախագծի մշակման աշխատանքները, որոնք չեն շրջանցում Հայաստանն ու մեր տարածաշրջանը։
Իսկ Հայաստանում առատ ձյան եւ սպասվող առատ բերքի պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի Սահմանադրական դատարանում։