Սենսացիոն մանրամասներ Ալեքսանյանի հետ կապված քրեական գործից..
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է իր նախկին աշխատակցին՝ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում:
Մեր տեղեկությունը երեկ հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն հարցաքննության հետ կապված այլ մանրամասներ չհայտնեցին:
Մեր հարցին, թե ինչ փուլում է այժմ գտնվում նախաքննությունը, ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը պատասխանեց. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է քրեական գործի նախաքննությունը:
Քննության այս փուլում գործին վերաբերող մանրամասները հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով իրականացվում են մի շարք քննչական և դատավարական գործողություններ»:
Հիշեցնենք. Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, «ՀԺ» թղթակցին պատմել էր, թե ինչպես է Ալեքսանյանն առևանգել իրեն, խլել բիզնեսնեը»: