24-ամյա երիտասարդը Վարդենիկ գյուղի ճամփեզրին ապօրինի հատել է ութ բարդի (տեսանյութ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները:
Փետրվարի 1-ին բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Վարդենիկ գյուղի 24-ամյա մի բնակիչ Մարտունի-Վարդենիս ճանապարհի Վարդենիկ գյուղի հատվածում բարդիներ է հատել: Նույն օրը, իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մարտունու բաժին:
Պարզվել է` նա հունվարի 30-ին Վարդենիկ գյուղի ճամփեզրին ապօրինի հատել է տարբեր տրամաչափի ութ բարդի:
Հանգամանքներն ու վնասի չափը պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: