Կյանքից հեռացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը
ՄՇԱԿՈՒՅԹՀիսուն տարեկանում մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը:
Թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը հայտնել է, որ Սարդարյանը մահացել է մարտի 31-ին: «Մեզ հասած տեղեկություններով նրա մահվան պատճառը թոքաբորբն է»,-նշել է Կիրակոսյանն ու հավելեց, որ հավելյալ ինֆորմացիա երգչուհու մահվան մասին չունեն:
Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել մարտի 13-ին:
Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին: