Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար
ՎԻԴԵՈՀայրենասիրությունը սկսվում է դպրոցական նստարանից և եթե այն ժամանակին պատշաճ չի մատուցվում, հետագայում ունենում ենք պահանջկոտ, սեփական պահանջները բավարարելու համար ոչինչ չանող, սպառողական մտածելակերպ ունեցող քաղաքացիներ: Հայաստանի և Արցախի համար նման քաղաքացիներ ունենալը նույնն է, թե մեկ կամ երկու սերունդ հետո ունենալ մի սերունդ, որը պատրաստ կլինի անգամ մի պատառ հացի դիմաց սեփական հայրենիքն ինքնակամ օտարին հանձնելուն:
Այս աղետալի ճանապահով չգնալու և հայրենասեր քաղաքացիներ դաստիարակելու համար հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել և ժամանակին կանգնել դպրոսականների ու կրթական հաստատությունների կողքին: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, աշխատանքի բերումով լավ պատկերացնում է այս ամենի կարևորությունը, և, բնական է, որ չէր կարող անտարբեր մնալ և օգնության ձեռք չմեկնել մատաղ սերնդին: