Վանաձորում ավազակությամբ 30.000 դոլար են հափշտակել
ՎԻԴԵՈԱնցած տարի, սեպտեմբերի 27-ի ժամը 7-ի սահմաններում, անհայտ անձինք Վանաձորի Անդրանիկ Զորավարի փողոցի տներից մեկի հարակից տարածքում հարձակվել էին տանտիրոջ վրա և բռնության գործադրմամբ հափշտակել շուրջ 30.000 դոլար։
Իրավապահները ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, սակայն տևական ժամանակ միջոցառումներն արդյունք չէին տալիս։
Նախաքննության ընթացքում ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։
Մարտի 30-ին ոստիկանության Բազումի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն բաժնի, ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Հրազդանի բաժնի ծառայողները Հրազդանի Կոստանյան փողոցից, ավազակությունը կատարելու կասկածանքով, Լոռու մարզային քննչական վարչություն բերման ենթարկեցին Վանաձորի 31-ամյա մի բնակչի։ Առաջադրվել է մեղադրանք։ Նա կալանավորվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։