Զովունու գյուղապետը ընտրակաշառք է բաժանում. ահազանգում են համագյուղացիները
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԿոտայքի մարզի Զովունի համայնքի ղեկավարի ընտրությունից ժամեր առաջ դեռևս գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը, ով կրկին փորձում է վերընտրվել այդ պաշտոնում, ըստ որոշ համագյուղացիների, ընտրակաշառք է բաժանում:
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԼՈՒՐԵՐ.com-ը ահազանգեր է ստացել Զովունի համայնքի բնակիչներից այն մասին, որ համայնքի ղեկավարի թեկնածու, գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը կրկին «հիշել է անցյալը» և ընտրակաշառքի միջոցով փորձում է ապահովել իր «հաղթանակը»՝ լավ հասկանալով, որ այլ կերպ հաղթելու հնարավորություն այլևս չունի:
Զովունու՝ բարձր ինքնագիտակցություն ունեցող քաղաքացիները շեշտել են, որ թույլ չեն տալու ներկայիս գյուղապետին «գողանալ» իրենց համագյուղացիների ձայները:
Տեղեկությունների վերաբերյալ Սերժիկ Ավետիսյանի մեկնաբանությունը ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել վերջինիս հետ:
Սակայն, Զովունու գյուղապետը կոպիտ կերպով հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցերին՝ դրանով ևս մեկ անգամ հաստատելով Զովունիում իր կողմից իրականացվող անօրինական գործողությունների կասկածը: