Կնոջը պարտադրել է ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել հարազատներին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸPastinfo.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզում ամուսինների միջև լարվածությունն ու փոխադարձ անբարյացկամ հարաբերությունները հասել են նրան, որ տղամարդը պարտադրել է կնոջը ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել նրա հարազատներից մեկին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդը կնոջը պարտադրել է դադարեցնել մոտ երկու ամսական հղիությունը՝ նրան տալով մի քանի հատ «Սայտոտեկ» տեսակի դեղահաբ և պարտադրել որպեսզի նա խմի:
Դեպքը զարգացել են դեռևս նախորդ տարի ապրիլ ամսին, տեսնելով, որ կինը հրաժարվում է խմել այդ դեղահաբերն ամուսինը նրան սպառնացել է չխմելու դեպքում սպանել հարազատներից մեկին կամ ինքնավնասում կատարել:
Այսքան էլ դեռ քիչ է, տղամարդը սպառնացել է ոտքով հարվածել կնոջ որովայնին որպեսզի հղիությունը ընդհատվի:
Ի վերջո տղամարդուն հաջողվել է հասնել իր «նպատակին» կինը գտնվելով հոգեբանական ծանր վիճակում ընդունել է ամուսնու կողմից տրված դեղահաբերը և հենց նույն օրը տեղի է ունեցել հղիության ընդհատում:
«Փաստիֆո»-ի տեղեկություններով՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տղամարդը գտնվում է հետախուզման մեջ: