Դասի ժամին աշակերտ է մահացել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԳյումրի թիվ 21 դպրոցում կտրուկ վատացել է 11-ամյա Սարգիս Տիգրանյանի ինքնազգացողությունը: Նրան դպրոցից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրիի «Մոր և մանկան հիվանդանոց»:
MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցի բժիշկներից Աշիկ Դալիբալդյանն ասաց, որ տղային իրենց մոտ են տեղափոխել արդեն մահացած վիճակում:
Նակինում տղան առողջական խնդիրներ ունեցել է, թե ոչ, նա չկարողացավ պատասխանել: