Քաղաքացիները բարձրացել են Արագածի արեւելյան լանջը եւ չեն կարողանում իջնել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 4-ին, ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել են Արագած լեռան հյուսիսային լանջով եւ մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռան արեւելյան լանջը եւ չեն կարողանում իջնել:
Ս. թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 04.51-ին 58-ամյա Ա. Մ.-ն եւ 45-ամյա Ա. Թ.-ն ինքնուրույն իջել են լեռան լանջից անվտանգ տարածք եւ մոտեցել ավտոմեքենային: