ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ցույցի մասնակից է մահացել (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են իրավապահների վրա, որի արդյունքում ոստիկանության պատասխան կրակի հետևանքով մեկ ցուցարար է մահացել, հայտնել է տեղի ոստիկանության շերիֆ Ջո Լոմբարդոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանների հետ փոխհրաձգություն է տեղի ունեցել Լաս Վեգասի դաշնային դատարանի շենքում: Ըստ նախնական տվյալների՝ քաղաքի ոստիկանության ծառայողը կրակ է բացել դատարանի շենքի մոտ, ապստամբության մեկ այլ մասնակից վիրավորվել է:
«Ժամը 23.22-ի սահմաններում ոստիկանությունը հայտնաբերել է մի քանի միավոր հրազենով զինված ցուցարարի։ Օբյեկտը մոտեցել է, զենքը հանել, և ոստիկանությունը կրակ է բացել նրա վրա։ Կասկածյալը վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է», - ասել է Լոմբարդոն մամուլի ասուլիսում: Տեղի ոստիկանության շերիֆը հավելել է, որ մեկ այլ՝ խաղատներից մեկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրավապահը, ով հրազենային վիրավորում էր ստացել, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա կյանքի համար պայքարում են։ Կասկածյալը կալանավորված է: