Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. փրկարարները մեծ դժվարությամբ հատակին ընկած ծանրաքաշ կնոջը տեղափոխել են անկողին. ժամեր անց կինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸshamshyan.com_ը գրում է.
Քիչ առաջ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ և առողջական խնդիրներ ունեցող բնակիչը ընկել է հատակին և նրան անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Նշված բնակարան է ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության մայոր Դ. Դանիելյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն նշված բնակարան է է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ ցուցաբերել են համապատասխան օգնություն և 45-ամյա Ալվինա Մարդիյանին հատակից տեղափոխել են անկողին: Քիչ առաջ Ա. Մարդիյանը հանկարծամահ է եղել
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի