Հունիսի 8-ի դրությամբ` կայացվել է 2219 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
ԻՐԱՎՈՒՆՔՊարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 8-ի դրությամբ կայացվել է 2219 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին տեղեկացնում է պարետատունը։
Հունիսի 8-ի դրությամբ իրականացվել է 24761 ստուգում, որից միայն 756 -ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։