Իջեւանում տարեց կնոջը դաժանաբար ծեծել են, սպանության սպառնալիքով հափշտակել նրա ունեցած վերջին 260 դրամը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՏավուշի մարզի Իջեւան քաղաքում հոկտեմբերի 6-ի գիշերը ավազակային հարձակում է եղել տարեց կնոջ տան նկատմամբ։ Հոկտեմբերի 6-ի գիշերը Տերյան 2-րդ նրբանցքում գտնվող իր տան մեջ հարձակման է ենթարկվել 69-ամյա կինը։
Անհայտ անձը փայտ վաճառելու պատրվակով մտել է տուն, ծեծի ենթարկել մեծահասակ կնոջը, կոկորդը սեղմել ու սպանելու սպառնալիքով պահանջել գումար եւ բջջային հեռախոսը։ Կնոջը խոշտանգելուն զուգահեռ ստուգել է բաճկոնի գրպանը, որտեղից հանել է նրա ունեցած վերջին կոպեկները՝ 260 դրամ գումարն ու դիմել փախուստի:
Ոստիկանությունից տեղեկացանք, որ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Իջեւանի Վազգեն անունով բնակիչը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն: