ՍԱՐՍԱՓԵԼԻ ՎԹԱՐ. Բախման հետևանքով 16-ամյա տղան թռել է մոտոցիկլետի վրայից և ընկել մեքենայի տակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի 16-ամյա Էրիկ Սարուխանյանը մահացել է Փաքոյմայի թիվ 5 մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան»,- հայտնում է Los Angeles Times-ը։
Քննիչների փոխանցմամբ` տղան իր մոտոցիկլետով սլացել է ժամում 70 մղոն արագությամբ։ Բախման հետևանքով Էրիկը թռել է մոտոցիկլետի վրայից եւ ընկել հանդիպակաց ուղեգոտու վրա, որտեղ նրան վրաերթի է ենթարկել մեկ այլ մեքենա։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները արձանագրել են տղայի մահը։ Կատարվում է հետաքննություն։