Վարչապետները կհավաքվեն Ծառուկյանի «Փարավոնում».«Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երեւանում, մայիսի 20-ին: Մեր տեղեկություններով՝ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող ԵՏՄ երկրների վարչապետները տեղավորվելու են Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» համալիրում:
ԱԳՆ մեր աղբյուրները փոխանցեցին, որ դեռեւս առաջին նիստի ժամանակ, որը չկայացավ, որոշում էր կայացվել, որ նրանք կմնան «Փարավոնում», ամենայն հավանականությամբ այդ որոշումը կմնա ուժի մեջ: Պատճառը ոչ միայն այն է, որ «Փարավոնը» Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանին է պատկանում, այլեւ, ինչպես վստահեցնում են ԱԳՆ-ից, այնտեղ հարմար է, բոլորը տեղավորվում են, համապատասխան դահլիճ կա»: