«Հրապարակ». Լոռու մարզպետը Վանաձորի քաղաքապետի իր թեկնածուն ունի
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Լոռու ՔՊ-ական մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջև անցած շաբաթներին սկսված հակամարտությունն առաջիկայում նոր թափ կստանա և հնարավոր է այլ մասշտաբներ ընդգրկի։
Մարզում շրջանառվող լուրերի համաձայն` Անդրեյ Ղուկասյանը Վանաձորում եկող տարի սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ Մամիկոն Ասլանյանի դեմ քաղաքական արշավ է սկսել, ում նկատմամբ իշխանությունները լոյալ են տրամադրված։
Պատճառը հայտնի է․ որ Վանաձորում մեծ ազդեցություն ունեցող Մարուքյաններին չհանձնեն իշխանությունը։ Մարզպետը քաղաքապետի պաշտոնում տեսնում է իր տեղակալ Գայանե Մարկոսյանին և արդեն տարբեր շրջանակներում համեմատություններ է անում՝ եթե Էջմիածինը կարող է կին քաղաքապետ ունենալ, ինչո՞ւ Վանաձորը չպիտի ունենա։
Մյուս կողմից՝ Մամիկոն Ասլանյանն էլ վճռական է տրամադրված․ եթե իշխանությունները նրան «ծնկի» չբերեն ռեպրեսիվ ճանապարհով, քրեական գործեր «խոդի չտան», ապա նա պատրաստվում է կրկին առաջադրվել և դա չի թաքցրել օրերս մեր թերթին տված հարցազրույցում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: