Բացահայտվել է եգիպտական մումիաների հանելուկային պարունակությունը
ՄՇԱԿՈՒՅԹՓորձագետները եռաչափ սկանավորման միջոցով Հին Եգիպտոսի երեք մումիֆիկացված կենդանիներ՝ օձ, թռչուն և կատու են հետազոտել: Նրանց հաջողվել է պարզել մումիաների հանելուկային պարունակությունը, ինչպես նաև՝ բացահայտել նրանց մահվան հնարավոր պատճառները:
Ավելի քան 2000 տարի մումիաները պատկանել են Մեծ Բրիտանիայի Սուոնսի համալսարանի Եգիպտական կենտրոնին: Նախորդ հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, թե մումիաները ինչ կենդանիների են պատկանում, իսկ մեր օրերում հետազոտությունների ընթացքում արված եռաչափ պատկերները 100 անգամ ավելի մեծ են ստացվել, քան բժշկական տոմոգրաֆիայի ժամանակ: Սա հնարավորություն է տվել ավելի մանրամասն ուսումնասիրել մնացորդները՝ ներառյալ ոսկորներն ու ատամները:
Գիտնականները պարզել են, որ մումիաներից մեկը պատկանել է 5 ամսականից փոքր կատվիկի, որն ամենայն հավանականությամբ խեղդվել է: Թռչունը նման է եղել եվրասիական պուստելգային (բազեների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուն), իսկ օձը երիտասարդ եգիպտական կոբրա է եղել: Վերջինիս երիկամների վնասվածքները վկայում են այն մասին, որ նա գոյության ընթացքում մշտապես ջրազրկումից տառապել է, իսկ ջարդված ոսկորները մատնանշում են ծեծի միջոցով սպանվելու մասին:
Հին եգիպտացիները կենդանիներին մումիֆիկացրել են և թաղել տերերի հետ կամ զոհաբերել են աստվածներին: Հայտնի է, որ այս ձևով կենդանիների մոտ 70 մլն մումիա է ստեղծվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: