2020 թվականի աշնան մանիկյուրի նորաձև գաղափարները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ2020 թվականի աշնանը նորաձև կլինեն մանիկյուրի հետևյալ գաղափարները՝
Արտ-ֆրենչ
Ֆրանսիական հանրահայտ մանիկյուրն այս աշնանը դարձյալ առաջատար դիրքեր կզբաղեցնի: Թրենդային կլինեն ինչպես դասական ֆրենչը, այնպես էլ արտ-ֆրենչը: Արտ-ֆրենչի դեպքում սպիտակ եզրագիծը փոխարինվում է գունավորով, որը կարող է լինել բաց կամ վառ նեոնային երանգների: Բացի դրանից պարտադիր չէ, որ գիծը ուղիղ լինի. այն կարող է անհարթ լինել կամ որոշակի թեքություն ունենալ: Կրիայի մատնահարդարումը (черепаший принт), որը անցյալ աշնան թրենդներից մեկն էր, այս տարի ևս ընդունելի կլինի:
Շոկոլադ և մոկկո
Կաթնային շոկոլադի, թունդ սուրճի կամ լատեի երանգները նույնպես ասոցացվում են աշնան հետ: Ընտրեք դասական միատոն երանգ և այն փայլատ (матовый) դարձրեք: Կարելի է համատեղել մոտ գույները, օրինակ՝ մատնեմատը ներկել մուգ շոկոլադի, իսկ ցուցամատը՝ սերուցքային կակաոյի երանգներով:
Մալախիտային
Այս տարվա մանիկյուրի համար թրենդային են նաև կանաչի բոլոր երանգները՝ հագեցած զմրուխտային, մուգ մալախիտային, վառ կանաչ և այլն: Դրանք հիանալի են նայվում ինչպես մուգ, այնպես էլ բաց մաշկի վրա: Շատ ավելի գեղեցիկ կլինի, եթե մանիկյուրը հավելեք ոսկյա կամ ոսկեգույն թևնոցով և մատանիներով:
Մոխրագույն
Ընտրեք սպիտակին մոտ բաց մոխրագույն կամ գրաֆիտային գույները: Կարելի է այն հավելել նուրբ նախշերով կամ միատոն թողնել: Մոխրագույնը սազում է ամեն ինչին, հատկապես՝ նուրբ քիշմիրե գործվածքներին:
Մուգ կապույտ
Գիշերային երկնքի գույնը հիանալի է նայվում ինչպես միատոն, այնպես էլ՝ սպիտակ կամ ոսկեգույն փայլերով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: