Ձմերուկի սիրահա՞ր եք, գիտեք ինչ է կարող է անել այն ճնշման, սրտի և երիկամների հետ
ՖՈՏՈԱմռան այս տապին ձմերուկն ուղղակի անփոխարինելի է։ Սառը ձմերուկի մի քանի կտորը հագեցնում է ծարավը, զովացնում է։ Ձմերուկը հիմնականում կազմված է ջրից և բարերար ազդեցություն է գործում օրգանիզմի վրա։
Ձմերուկի պարբերական օգտագործումը կարող է նկատելիորեն լավացնել մաշկի առողջությունն ու որակը։ Փորձագետների կարծիքով՝ ձմերուկի մեջ պարունակվող վիտամին A-ն հատկապես օգտակար է մաշկի բջիջների վերականգնման և խոնավեցման համար։
Ձմերուկը զգալիորեն լավացնում է սրտի վիճակը։ Երիկամներում քարերի առաջացումն ամենատհաճ երևույթներից մեկն է։ Ձմերուկը մեծացնում է մեզի քանակը՝ առանց երիկամների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության։
Ձմերուկը մեծ քանակով կալիումն և մագնեզիում է պարունակում, որոնք շատ օգտակար են ճնշման համար։ Ձմերուկը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգտակար են շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարում։