Ամենավնասակար քաղցրավենիքները բազմաեփ սարքի (ֆրիտյուրի) մեջ տապակածներն են, քանի որ դրանց մեջ պարզ շաքարը համադրվում է տրանսճարպերի հետ։«Արգումենտի ի ֆակտի» թերթը մեջբերում է բժիշկ-սննդաբան Լյուդմիլա Զոտովայի խոսքը․ «Կարելի է ընդհանուր բանաձև կիրառել՝ որքան ավելի բարդ է քաղցրավենիքի բաղադրությունը, այնքան այն ավելի վնասակար է»։
Սննդաբանը ներկայացրել է ամենավնասակար քաղցրավենիքի եռյակը։
Մասնագետի կարծիքով՝ ամենավնասակարը ֆրիտյուրի մեջ տապակած քաղցրավենիքն է, օրինակ՝ փքաբլիթը, չակ-չակը և այլն։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պարզ շաքարները դրանց մեջ համադրվում են տրանսճարպերի հետ։
«Երկրորդ տեղում թթխմորային խմորեղենն է։ Վնասակարության առումով 3-րդ տեղում շոկոլադե կոնֆետներն են հայտնվել (батончик) ու շատ կրեմով տորթերը», — ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ միկրոկենսաբանության տեսակետից վտանգավոր է սպիտակուց պարունակող քաղցրավենիքը, որի մեջ հում սպիտակուցը կամ ձվերը մինչև վերջ չեն եփում։ Վտանգավոր են նաև կաթնային աղանդերերը։
«Նրա խոսքով` առավել անվնաս են մարմելադ, զեֆիր և դառը շոկոլադը։