Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԴԱԿ կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը անկախության հռչակագրի կարևորության ու անցյալի սխալների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

30 տարի առաջ՝ 1990թօգոստոսի 23-ին, ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Իրականում այն թեև Հայաստանի Հանրապետության համակարգաստեղծ փաստաթղթերից մեկն է, այնուամենայնիվ, մինչ օրս  հասարակության մոտ համարժեք ընկալման չի արժանանում: Եվ, տպավորություն կա, որ այն, ցավոք, մնացել է շատերի հիշողության մեջ, պատմության էջերում, գուցե նաև օրացույցային նշումներում, սակայն դեկլարատիվ բնույթից բացի չի վերաճել համազգային տոնի, ինչն անշուշտ շատ խորքային պատճառների հետևանք է:

Այս և այլ հարցերի մասին 1or.am-ը զրուցել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ  Սուրեն Սուրենյանցի հետ, որը Հայաստանի անկախության տարիներից մասնակցել է երկրում տեղի ունեցող շատուշատ քաղաքական գործընթացների, բացի այդ, լինելով պատմաբան-քաղաքագետ, բավական լավ է պատկերացնում, թե որտեղից ուր է գնում անկախացած Հայաստանը:

Պարոն Սուրենյանց,30 տարի առաջ ժողովրդի պայքարի ու պահանջի արդյունքում Հայաստանը դուրս եկավ ԽՍՀՄ-ի կազմից և անկախություն հռչակեց: Արդյո՞ք անցած 30 տարիներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները չեն ստվերել գաղափարը:

- Անկախության հռչակագիրը մեր պետության համակարգաստեղծ փաստաթղթերից մեկն է, նույնիսկ, կարելի է պնդել, որ անկախության ծննդականն է: Այն համարվում է նաև հիմնարար փաստաթուղթ, քանի որ ընդունվել է հասարակական-քաղաքական բավականին ընդգրկուն կոնսենսուսի պայմաններում: Եվ պատահական չէ, որ Անկախության հռչակագրի ընդունումը հասարակությունը ցնծությամբ ընդունեց: Այդպես սկիզբ դրվեց անկախության վերականգնման գործընթացին, որի տրամաբանական ավարտը դարձավ 1991 թվականի սեպտեմբերի 1-ի անկախության հանրաքվեն: Թե՛ հռչակագիրը, թե՛ հանրաքվեն 1988-ի հուժկու համազգային շարժման արդյունք են և, այս առումով, դրանք մեր ազգային ազատագրական պայքարի շատ կարևոր նվաճումներից են:

Հետագայում արդյո՞ք այս նվաճումները հասարակության համար շարունակեցին մնալ նույն բարձրության վրա:

- Իհարկե, Հայաստանը ստեղծվեց որպես ժողովրդավարական երկիր և այդ տարիներին համարվում էր ժողովրդավարության կղզյակ մեր տարածաշրջանում, միջազգային բոլոր կառույցները և միջազգային մամուլը հիացմունքով էին արտահայտվում հայկական դեմոկրատիայի մասին, քանի որ շատ ռեֆորմների շնորհիվ մենք ունեցանք որակապես նոր քաղաքական համակարգ, տնտեսական նոր հարաբերություններ: Ի վերջո այդ հզոր էներգիան օգնեց հաղթել նաև արցախյան պատերազմում:

Կարելի է մի շարք դրական, հաղթական ձեռքբերումներ թվարկել, բայց սկսած բարեփոխումներն, ըստ էության 1994-95 թվականներից դանդաղեցին, որոշ պարագայում նույնիսկ ընդհատվեցին և տեղի ունեցավ իշխանության քաղաքական էլիտայի և այսպես կոչված՝ նոմենկլատուրայի սերտաճում, որը, բնականաբար դեմոկրատական զարգացման տեսանկյունից խոցելի էր դարձնելու Հայաստանը: Եվ, պատահական չէ, որ թե՛1995-ի Սահմանադրության հանրաքվեն և խորհրդարանական ընտրությունները, թե՛ 96-ի նախագահական ընտրությունները վիճահարույց էին, քանի որ դրանց արդյունքներն այլևս միանշանակ չէին ընդունվում ո՛չ հանրության և ո՛չ էլ քաղաքական ուժերի կողմից:

Այս ամենը հանգեցրեց իշխանության տոտալ ճգնաժամի, որն էլ իր հերթին հանգեցրեց 1998-ի պալատական հեղաշրջման: Իհարկե, Հայաստանը կարող էր միանգամայն այլ ճանապարհով գնալ, եթե իշխանության քաղաքական թիմի և նոմենկլատուրայի սերտաճում չլիներ և եթե մենք 1996  թվականին ունենայինք այլ որակի նախագահական ընտրություններ: Քանի որ դա տեղի չունեցավ, չկապիտալիզացվեցին նաև 88-ի շարժման ժամանակ որդեգրած արժեքները, ինչը, բնականաբար Հայաստանին հետ մղեց ոչ միայն Մերձբալթյան երկրներից, այլև՝ որոշ դեպքերում անգամ հավասարեցրեց հետխորհրդային այլ երկրիների հետ, որոնք առանձնապես չէին փայլում դեմոկրատական նվաճումներով:

- Վերջին տարիներին շատ են զուգահեռներ անցկացվում 1988-ի և 2018 թվականի, ինչպես վարչապետ Փաշինյանն է ասում թավշյա, ոչ բռնի հեղափոխության, կամ՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ իշխանափոխության հետ: Կա՞ արդյոք նմանություն:

- Որպես պատմաբան կարող եմ ասել, որ այս երկու իրադարձությունները նույնիսկ կոռեկտ չէ իրար հետ համեմատելը, քանի որ 88-ի շարժումը բավականին խորքային նշանակություն է ունեցել մեր պետության պատմության մեջ, որը շատ մասշտաբային իրադարձություն էր, որը հիմք դրեց նոր պետության ստեղծման: Այն վերաիմաստավորեց Հայաստանի դերը որպես պետականության, նրա տեղը տարածաշրջանում, աշխարհում:

Ձևավորեց բոլորովին այլ համակարգ, որը նորովի պետք է ներկայանար  միջազգային հանրությանը, աշխարհին: Մինչդեռ, 2018-ի հեղափոխությունը այդքան պատմական լինել չի կարող: Այն իրադարձություն էր, որն ազդեց միայն մեր ներքին հարաբերությունների վրա և հենց ինքը՝ իշխանությունն է խոստովանում, որ հեղափոխությունը ազդեցություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ երկրի արտաքին քաղաքականության վրա: Այս երկու իրադարձությունների միջև միակ զուգահեռն այն է, որ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ, բայց դրանց պատմական հետագիծը և հետևանքները համադրելի չեն:

Այնպես որ, 2018-ի հեղափոխության առաջնորդները զուր են փորձում այնպիսի տպավորություն ստեղծել, թե իրենց հեղափոխությունով է սկզբնավորվել Հայաստանի Հանրապետությունը: Այն ինչքան էլ որ կարևոր իրադարձություն լինի, 88-ի համեմատ շարքային մի իրադարձություն էր, որն այսօր Հայաստանում դեմոկրատական զարգացումների   շանսեր է ստեղծել: Բայց, խոսքը միայն շանսի մասին է, ոչ թե կայացած իրողության: Չնայած, որ անցած երկուսուկես տարիները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը ամենևին էլ չի ստեղծել այնպիսի արդյունավետ համակարգ, որը անշրջելի կդարձնի օրինական ընտրությոնների անցկացումը:

-Բայց, բոլոր քաղաքական ուժերը ընդունեցին և հայտարարեցին, որ 18-ի խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ էին:

- Դժվար է նշել հետհեղափոխական որևէ երկիր, որտեղ հետհեղափոխական առաջին ընտրությունները օրինական չեն եղել: Այդպես եղել է 91-ի Հայաստանի, 2003-ի Վրաստանի, ուկրաինական երկու մայդաններից հետո տեղի ունեցած ընտրությունների ժամանակ: Շատ կարևոր է հաջորդ ընտրության որակը, որի ժամանակ կերևա, թե մենք հեղափոխության արդյունքում իսկապե՞ս կարողացել ենք հասնել դեմոկրատիայի որոշակի մակարդակի, թե՞ ոչ: Շատ անկեղծ լինեմ: Իշխանության այսօրվա քայլերը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բարեփոխումների առումներով լավատեսության շատ քիչ հիմքեր են տալիս: Հակառակը, ես կարող եմ նշել դրվագներ, որ Նիկոլ Փաշինյանի թիմի համար իշխանության պահպանումը որոշ դեպքերում նույնիսկ գերնպատակ է դարձել:

- Կա նաև տեսակետ, որ 1996 թվականի նախագահական ընտրությունը կոտրեց Հայաստանի ապագայի ողնաշարը: Համաձա՞յն եք:

- Չափազանցված տեսակետ է, չնայած որ այդ ընտրությունները մինչ օրս ընդունելի չդարձան ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ հասարակության համար, բայց ասել, որ կոտրեց ապագայի ողնաշարը, այդպես չէ, քանի որ մեկ ընտրություն չի կարող կոտրել պետության ողնաշարը: Եվ ընդհանրապես որևէ ընտրություն չարժե այդ աստիճանի գերագնահատել:

Երկրի ողնաշարը կոտրեցին այն խորքային գործընթացները, որոնց հետևանքով, ինչպես վերը նշեցի քաղաքական թիմը գնաց կոմպրոմիսի նոմենկլատուրայի հետ, հետո Ռոբերտ Քոչարյանի օրոք դա ավելի խորացավ, ձևավորվեց օլիգարխիկ համակարգ, իսկ Սերժ Սարգսյանի օրոք անվերահսկելի դարձան ուժային կառույցները: Այսինքն՝ խորքային երևույթները պետք է դիտարկենք, հաշվի առնելով, որ ընտրությունները չեն կարող լատենտ դրսևորումներ ունենալ և անջատ լինել երկրում տեղի ունեցող գործընթացներից:

- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ հնչեցին երկրի ղեկավարության կողմից, բայց ՀՀ թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահները, այդպես էլ չանդրադարձան դրան:

- Նախ պաշտոնյաների շնորհավորանքի մասին: Դասական առումով միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձն էր պատմաքաղաքական առումով պատշաճ արժևորում օրվա խորհուրդը: Նիկոլ Փաշինյանի շնորհավորական տեքստը շատ ավելի միտված էր ձեր երկրորդ հարցում հնչեցված ենթատեքստին, որով փորձ էր արվում հնարավորինս ստվերել մինչև թավշյա հեղափոխությունը տեղի ունեցած իրադարձությունները և շեշտը դնել թավշյա հեղափոխության ֆետիշացման վրա:

Ինչ վերաբերում է նախկին նախագահների լռությանը, ապա ինձ համար առնվազն տարակուսելի է, քանի որ այն տոն է, որը պետք է միավորեր, կոնսոլիդացներ ամբողջ քաղաքական համակարգը, բոլոր նախագահներին, անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից: Սա խոսում է այն մասին, որ որպես պետություն մենք դեռևս չենք կարողացել ստեղծել քաղաքական մշակույթ:

 

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное