Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարի հավանական թեկնածուները. Ովքե՞ր են կանգնած նրանց թիկունքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ օղակը սեղմվում է: Սոցիալական ցանցերից նախարարի հեռանալուց հետո որոշ լրատվամիջոցներ շտապեցին եզրակացություններ անել, ասելով, որ սա Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հրաժարականի առաջին ազդանշանն է: Տևական ժամանակ է, ինչ շրջանառվում են լուրեր, որ նա կթողնի իր պաշտոնն ինչպես կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության, որը սոցցանցերի օգտատերերի մի մասի կարծիքով ձախողվել է, այնպես էլ ոլորտում աղմկալի հրաժարականների պատճառով: Հրաժարականի մեկ այլ հավանական պատճառ էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարուցված վարույթն է Թորոսյանի դեմ՝ իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով: Չնայած հայտարարվել է, որ վերջինս երկարատև արձակուրդից հետո կվերադառնա իր աշխատանքին, հանրության մեծամասնությունը օբյեկտիվ կասկածանքով է վերաբերվում այդ հայտարարությանը և գտնում, որ Թորոսյանի օրերը նախարարի պաշտոնում հաշված են: 

Տարբեր շրջանակներում արդեն իսկ քննարկվում են Արսեն Թորոսյանի հավանական փոխարինողների անունները: Նրանք երեքն են: Առաջին թեկնածուն ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն է, որի լոբբինգով զբաղվում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Մելիք Նուբարյանը մինչ Թորոսյանի նշանակումը Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն էր, ով նախարարի նշանակումից հետո հրաժարական տվեց: Թորոսյանը իր հերթին բավական ուշագրավ կերպով էր մեկնաբանել վարչության պետի հրաժարականը: «Որոշ մարդիկ, որ հայտարարեցին, որ գնում են առողջապահության նախարարությունից, գնացել են իրենց կամքով, օրինակ բուժօգնության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, որին ես խնդրել եմ չգնալ։ Նա պարզապես անձնական նկատառումներով, քանի որ մեկ ուրիշ անձ գնում էր, ինքը հավատարմության նկատառումներով որոշեց գնալ, այն դեպքում, որ ես արդեն չգիտեի ոնց խնդրել, որ նա չգնա, քանի որ պրոֆեսիոնալ է։ Բայց եթե նա համարում է, որ այդ հավատարմությունը մեկ այլ անձին, որը, իրոք, պետք է գնար, ավելի կարեւոր է, քան գործը, դա նրա ընտրությունն է», - ասել էր այն ժամանակ դեռ նորաթուխ նախարար Արսեն Թորոսյանը։ Մելիք-Նուբարյանը վերջին օրերին նկատելիորեն ակտիվացել է, համավարակի թեմայով տարբեր հարթակներով հարցազրույցներ տալով՝ հիմնականում չեզոք գնահատականներ տալով կորոնավիրուսի դեմ ԱՆ ծավալած պայքարին: 

Երկրորդ թեկնածուն հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ընկերն է։ Նրանք համերկրացիներ են: Սահակյանն արդեն 7 տարի է՝ ղեկավարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը: Բացի այդ՝ վիրաբուժական գործունեություն է ծավալում ԵՊԲՀ-ի Առաջին կլինիկական հիվանդանոցում: Վերջին շրջանում Սահակյանը նույնպես ակտիվացել է, սակայն, ի տարբերություն Մելիք-Նուբարյանի, շատ ավելի թիրախային է քննադատում Արսեն Թորոսյանի և ԱՆ գործելաոճը, մասնավորապես անիմաստ քայլ անվանելով մասնավոր ԲԿ-ի հանդեպ վերահսկողական լծակների փոխանցումը առողջապահության նախարարությանը: Սահակյանի հայրը, սակայն, Արտավազդ Սահակյանը, համավարակի տարածման առաջին իսկ օրերին ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով ըստ էության, զորակցում էր կառավարությանը, կոչ անում կիրառել խստագույն միջոցառումներ՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու համար: Արտավազդ Սահակյանը 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններում առաջադրվել էր պատգամավորի թեկնածու Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում՝ ՀՅԴ վարկանիշային ցուցակով։ 

Կա նաև Արսեն Թորոսյանին փոխարինող երրորդ հավանական թեկնածուն: Հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը այդ պաշտոնում տեսնում է Ասատուր Ասատրյանին` «Նատալի ֆարմի» երբեմնի եւ «Աստղիկ» հիվանդանոցի այժմյան տնօրենին, որը «համատեղությամբ» Ալեքսանյանի քրոջ ամուսինն է: Ալեքսանյանը կնոջ եղբոր համար այդ պաշտոնը փորձում էր կորզել նաև 2018-ին, երբ ի վերջո Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ առավ Արսեն Թորոսյանի վրա: Սամվել Ալեքսանյանը բիզնես գործունեություն է ծավալում նաև դեղերի և հիվանդանոցային ծառայությունների շուկայում և ավելի քան շահագրգռված է այս բարձր պաշտոնում ունենալ յուրային մարդու: Ի դեպ, Թորոսյանի հեռանալու մասին խոսակցությունների ֆոնին լրատվամիջոցներին հայտնի են դարձել որոշ դրվագներ, որոնք առնչվում են մի քանի ԲԿ-ներից ստացված կորոնավիրուսի տվյալների կեղծման հետ: Դրվագներից մեկով թեման առնչվում է հատկապես երևանյան ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներին ու ԿՏ հետազոտությունների իբր ուռճացված թվերին: Ընդ որում, այս ամենի մեջ, ըստ մամուլի, թաթախվել են Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ը, Նորքի ինֆեկցիոն կենտրոնը և ևս մեկ կենտրոն, բայց զարմանալիորեն իրեն հեռու է պահել խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ ԲԿ-ն: Ուշագրավ է, որ Ալեքսանյանը չի մտել իշխանության ներկայացուցիչների հետ խաղի մեջ, թերևս նա զգալով Թորոսյանի մոտալուտ հեռանալը փորձել է այսպիսով մաքուր պահել ԱՆ նախարարի իր ապագա թեկնածուն: 

Արսեն Թորոսյանի արձակուրդին դեռ 17 օր կա և այդ ընթացքում կարող են ի հայտ գալ նրան փոխարինելուն հավակնող նոր թեկնածուներ, սակայն հաշվի առնելով, թե ովքեր են կանգնած վերը նշված երեք թեկնածուների թիկունքին և զբաղվում նրանց լոբբինգով, կարելի է վաստահորեն պնդել, որ եթե Թորոսյանին փոխարինելու հարցը միս ու արյուն ստանա, ապա ընտրությունը կանգ է առնելու հենց այս թեկնածուներից մեկի վրա…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное