Victoria's Secret-ի առաջին հայ մոդել Ռուբինա Խանզադյանը նկարահանվել է Elle Indonesia-ի սեպտեմբերյան համարում
ՖՈՏՈԱրտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, շարունակում է երկրպագուներին ուրախացնել նոր ձեռքբերումներով։
23-ամյա Ռուբինան, որը դարձել է Victorias Secret-ի հետ պայմանագիր կնքած առաջին հայուհին, իր միկրոբլոգում նոր կադրեր է հրապարակել։ Ռուբինան հրապարակմանը կից արված գրառման մեջ հայտնել է, որ նկարահանվել է Elle Indonesia ամսագրի սեպտեմբերյան համարում։ Նա համագործակցել է լուսանկարիչ Բրենդան Ուիքսթեդի հետ: