Ուռուցքաբանն անվանել է քաղցկեղի 95% դեպքերի առաջացման պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւռուցքաբան և վիրաբույժ Իվան Կարասևը բացահայտել է քաղցկեղի 95% դեպքերի առաջացման պատճառը: Այս մասին հաղորդել է ռուսական gazeta.ru լրատվական կայքը:
Ըստ մասնագետի՝ օրգանիզմում չարորակ նորագոյացությունները հաճախ ձևավորվում են բորբոքային գործընթացի պատճառով:
«Ուռուցքների 95%-ը զարգանում է նախաքաղցկեղային հիվանդություններից: Երբ բջիջները շերտ-շերտ նստում են իրար վրա, նշանակում է, որ քրոնիկական բորբոքում կա: Այնուհետև առաջանում է բջջային խախտում, և ձևավորվում է ուռուցք» ,- նշել է Կարասևը:
Ուռուցքաբանը նաև հայտնել է, որ քաղցկեղի պատճառ կարող է լինել կարմիր մսի, երշիկի, ապխտած մսի և այլ մշակված մսամթերքի պարբերական օգտագործումը, քանի որ այդ դեպքում առաջանում են երկրորդային մաղձաթթուներ, որոնք ազդում են հաստ աղիքի պատի վրա: Արդյունքում առաջանում է քրոնիկական բորբոքում, ինչի ֆոնին քաղցկեղի զարգացման ռիսկն աճում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: