Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան կներկայացնի «Կնքահայրը 3» ֆիլմի նոր տարբերակը
ՄՇԱԿՈՒՅԹՀոլիվուդյան կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան պատրաստվում է ներկայացնել դասական դարձած «Կնքահայրը» եռապատման վերջին մասի նոր տարբերակը, որը սահմանափակ քանակով կինոթատրոններում կհայտնվի արդեն դեկտեմբերին: Ավելի ուշ ֆիլմը հասանելի կլինի նաև թվային հարթակներում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ռեժիսորը կկտրի օրիգինալ ֆիլմի սկիզբն ու վերջնամասը՝ դրանք փոխարինելով նոր տարբերակներով:
Կոպպոլայի խոսքով՝ ֆիլմի նոր տարբերակն ավելի շատ կհամապատասխանի իր հեղինակային տեսլականին:
Հատկանշական է, որ ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի նոր վերնագրով:
Paramount կինոընկերության տարածած հայտարարությունում նշվում է, որ Կոռլեոնե ընտանիքի վերելքի և անկման մասին պատմող եռապատման վերջին ֆիլմը մեծ հաջողություն չի ունեցել, մինչդեռ դրա նոր տարբերակը կներկայացնի ռեժիսորի և սցենարի հեղինակ Մարիո Պյուզոյի օրիգինալ տեսլականը եռապատման վերջի համար: