Հասմիկ Խոջյանի նուրբ կերպարը
ՖՈՏՈԴերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում։ Հասմիկը նախապատվություն է տվել պարզ սանրվածքին, արձակել ուղիղ հարդարված մազերը։ Դերասանուհին բնական շպարով է ու լուսանկարը չի մեկնաբանել։ Հետեւորդները շտապել են նրան բազմաթիվ հաճոյախոսություններ անել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր մուգ երանգի հագուստ։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից Հասմիկ Խոջյանը մեջբերել էր Սոկրատի խոսքերը․ «Յուրաքանչյուր մարդու մեջ կա արեւ։ Միայն թույլ տվեք, որ այն շողա»։