1983-ին ծնված՝ 7,2 կգ քաշով երեխայի տեսքը 37 տարի անց․ սա տեսնել է պետք
ՖՈՏՈ1983-ին Քևին անունով մի տղայի ծնունդը իսկական սենսացիա եղավ լրատվամիջոցների համար: Բանն այն է, որ Քևինը ծնվել է 7,2 կգ քաշով: Հղիության ընթացքում երեխայի մայրը ենթադրում էր, որ իր երեխան մեծ կծնվի, քանի որ նրանց ընտանիքում մեծամասնությունը ծնվել է ավելի մեծ, քան սովորական երեխաները: Բայց, որ կլինի այդքան մեծ` որ ոք չէր պատկերացնում:
Երբ երեխայի հետ կինը դուրս է գրվել հիվանդանոցից, ծնողները կանգնել են խնդրի առաջ` երեխան ոչ մի սովորական օրորոցի մեջ չի տեղավորվել: Իսկ հետագայում նրանք անընդհատ խնդիրներ էին ունենում հագուստի և կոշիկների որոնման մեջ:
12 տարեկանում Քեվինը 152 սմ հասակ ուներ, ուստի բոլոր հարազատներն ու ընկերները նրան խորհուրդ էին տալիս գնալ բասկետբոլ խաղալ: Բայց տղան ընդհանրապես սեր չուներ սպորտի հանդեպ:
Դպրոցից հետո նա ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում և այժմ աշխատում է որպես ոստիկան:
Այժմ Քևինը 37 տարեկան է, և սովորել է ուշադրություն չդարձնել իր հասակի մասին կատակների վրա, որոնք նեղացնում էին երիտասարդության տարիներին: