Ավազակ սիրեցյալները պատշգամբով փախել են օպերատիվ աշխատակիցներից
ՖՈՏՈԻրկուտսկում ավազակությունների, զենքի վաճառքի և գողության մեջ դատապարտված հանցագործ զույգը փախել է օպերատիվ աշխատակիցներից: Այս մասին հաղորդել է Telegram-ալիք «112»-ը:
Տվյալների համաձայն՝ քննչական գործողություններից հետո սիրահար ավազակներին գաղութ տանելու փոխարեն տարել են Օկլադնիկովի փողոցի վրա գտնվող վարձակալված բնակարան: Ուղեկցորդների գնալուց անմիջապես հետո զույգը տեղափոխվել է հարևան բնակարանի պատշգամբ և դիմել փախուստի: Այժմ հանցագործները գտնվում են հետախուզման մեջ:
Օպերատիվ աշխատակիցների ցուցմունքներից հետևում է, որ սիրահարների հանդիպումը թույլատրվել է հետաքննության համար նշանակալի տեղեկատվություն տրամադրելու դիմաց:
Քննչական կոմիտեի շրջանային վարչությունը հայտարարել է, որ նշված փաստի առթիվ նախաքննություն է անցկացվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը