Գեղեցկության միջազգային օրը
ՄՇԱԿՈՒՅԹ20-րդ դարը հեղափոխական դարձավ կոսմետոլոգիայի ոլորտում: Գեղագիտության եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն` CIDESCO-ն նախաձեռնել է Գեղեցկության միջազգային օր ստեղծել, որը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 9-ին, գրում է Calend.ru-ն:
Գեղագիտության եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն (CIDESCO - Comité International D'Esthétique Et De Cosmétologie), որը համարվում է աշխարհում գեղեցկության թերապիայի հիմնական միջազգային ասոցիացիան, հիմնադրվել է Բրյուսելում 1946 թվականին եւ այդ ժամանակից ի վեր ձեւավորվել է աշխարհի հազարավոր բժիշկների կողմից` մի շարք երկրներում 33 մասնաճյուղերի աշխատանքի շնորհիվ:
Միշտ չէ, որ մրցույթներին մասնակցում են 90-60-90 դասական պարամետրերով գեղեցկուհիները: Ժյուրին առանձնացնում է նրանց արտաքին տեսքի ինքնատիպության մեջ կայացող եզակի գեղեցկությամբ օժտված աղջիկներին:
Գեղեցկության մրցույթներից բացի, այս օրն անցկացվում են նաեւ տարբեր երթեր, ակցիաներ եւ փառատոններ, որոնց մասնակցում եւ խրախուսվում են ոչ մոդելային չափանիշներով արտաքին տեսք ունեցող եւ յուրահատկությամբ առանձնացող մարդիկ: Իսկ իրենց պրոֆեսիոնալ տոնն այս օրը նշում են կոսմետոլոգները, կոսմետիկայի արտադրողներն ու վաճառողները, պլաստիկ վիրաբույժները, մոդելային բիզնեսի աշխատողները եւ գեղեցկության արդյունաբերության բոլոր մասնագետները: