Քորթնի Քարդաշյանը հայկական մատնաքաշ հաց է թխել (ֆոտո)
ՖՈՏՈՄոդել, իրապատում շոուի մասնակից Քորթնի Քարդաշյանը հետեւորդներին հաճախ է ծանոթացնում հայկական խոհանոցի հետ։ Հայաստան կատարած վերջին այցից հետո նրա միկրոբlոգում սկսել են առավել հաճախ հրապարակումներ հայտնվել ազգային ուտեստների մասին։ Այս անգամ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը հրապարակել է հացահատիկի տարբեր տիպի ալյուրներից պատրաստված թարմ հացի լուսանկարը։
Հունվարին Քիմի ավագ քույրը ցույց էր տվել փախլավայի իր տարբերակն ու աղանդերը լուսանկարել այն ջեռոցից հանելուց անմիջապես հետո։
Հայաստան կատարած այցի ընթացքում Քիմն ու Քորթնին հաճախ էին ճաշում տեղի հայկական ռեստորաններում։ ճաշատեսակների շարքում, որոնք փորձել են աստղերը, եղել են դոլման, խաշլաման, գառան միսը քյուֆթան, ինչպես նաեւ ավանդական աղանդեր։