Զանգեց, թե՝ այ մամ, մեռնում եմ հասեք. մահացած ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՎանաձորի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին ծննդաբերած եւ ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մահացած ծննդկանի սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշեց, որ հարսին մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք են տարել 21 օր առաջ: Բժիշկները զննելուց հետո որոշել են նրան վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության:
Սկերսուրի խոսքով` 21 օր անց բժիշկներն առաջարկել են՝ «եկեք դեղ դնենք, երեխեն ազատվի»:
«Ասինք՝ հո ապասնի բան չկա՞, ասին` չէ: Դեղ դրեցին երեխուս, ազատվեց երեխես 18:30: Եկանք տուն` մաղարիչ անելու, մեր տանը լիքը ժողովուրդ: Մեկ էլ իմ հարսը զանգեց, թե՝ այ մամ, մեռնում եմ հասեք, արնահոսում եմ»,- պատմեց Քնարիկ Մնացականյանը:
Նրա պատմելով՝ անմիջապես գնացել են ծննդատուն, որտեղից հետո քաղաքի տարբեր թաղամասերից իրենց բնակարաններից կենտրոն են հասցրել համապատասխան մասնագետներին:
Շարունակությունն՝ այստեղ։