2 արդյունավետ ժողովրդական միջոց բրոնխաբորբի բուժման համար
ՖՈՏՈԲրոնխաբորբը մարդու շնչառական համակարգի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է, որի բուժման համար մասնագետները հաճախ (ոչ միշտ) նշանակում են հակաբիոտիկներ: Սակայն բարեբախտաբար կան շատ պարզ ժողովրդական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ հաճախ չեն զիջում դեղատնային միջոցներին և միևնույն ժամանակ չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու ժողովրդական միջոց, որոնք կօգնեն բուժել բրոնխաբորբը:
- 1 ճաշի գդալ չորացրած եղեսպակին ավելացնել մի բաժակ կաթ, եռացնել, այնուհետև քամել և խմել գոլ ըմպելիքը քնելուց առաջ:
- 1 ճաշի գդալ չորացրած ուրցը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 8 ժամ: Ստացված թուրմն անհրաժեշտ է խմել օրական 3 անգամ երկուական ճաշի գդալ: